25.11.2024
ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է արագ արձագանքման խումբ. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է. Գեղամ Մանուկյան

«Իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է», Ազատությանը փոխանցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը՝ նշելով, որ խոսքը 36 պատգամավորի ստորագրություն ապահովելու հարցին է վերաբերում և նոր վարչապետի թեկնածուին։


«Իրավական և տեխնիկան հարցերին հետագայում պարզաբանում կտրվի», - նշեց Մանուկյանը։


Սահմանադրության 115 -րդ հոդվածի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Այսինքն անհրաժեշտ է խորհրդարանի 107 պատգամավորներից առնվազն 36 -ի ստորագրությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» (29) և « Պատիվ ունեմ» ( 6) խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր: Այսինքն նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ է ևս մեկ պատգամավորի ստորագրություն։ Այս պարագայում ընդդիմադիրները 2 ճանապարհ ունեն՝ կա՛մ համոզել «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021 -ին դուրս եկած Իշխան Զաքարյանին միանալ իրենց, կա՛մ իշխող ՔՊ-ից որևէ պատգամավորի ստորագրությունը ստանալ։


ՔՊ-ականները այսօր «Ազատության» հետ զրույցում բացառում էին, թե իրենցից որևէ մեկը կմիանա իմփիչմենթի գործընթացին։