25.11.2024
Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի խորհդարանում Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ են հնչել

«Թաթոյան» հիմնադրամից տեղեկացնում են, որ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ Ադրբեջանի խորհդարանում մարդու իրավունքների պաշտպանության համար:

«Մասնավորապես, քննարկվել է Արման Թաթոյանի գործունեությունը [մի մասի մեջբերում], թե իբր 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստանն ուներ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան, այլ մարդու իրավունքների բռնաբարման կոմիսար, որ Ադրբեջանի դեմ էր գործում, ելույթներ էր ունենում, նվաստացնում էր ադրբեջանցի ժողովրդին և առաջ տանում Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»։

Այնուհետև, գովաբանելով ադրբեջանական իշխանությանը և Ադրբեջանի մարդու իրավունքների համակարգը` աշխարհին ու հատկապես Ֆրանսիայի նախագահին արվել են Ադրբեջանն ավելի լավ ճանաչելու կոչեր:

Ակնհկայտ է, որ ադրբեջանական իշխանությանը շահերից չէր բխում, երբ արձանագրում էինք և շարունակում ենք արձանագրել խոշտանգումների, սպանությունների ու այլ պատերազմական հանցանքների ապացույցներ, երբ արձանագրում էինք իշխանության կողմից հովանավորվող ատելության ու ռասիզմի աստիճանը հայերի նկատմամբ:

Ժողովուրդների միջև խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց համոզված ենք, որ իրական խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ արմատախիլ արվի իշխանության հովանավորությամբ ռասիզմն ու ատելությունը, երբ հայասպանությունը կստանա իրական պատիժ, այլ ոչ թե կարժանանա Ադրբեջանի պաշտոնայների բարձր խրախուսանքների»,- ասված է հայտարարության մեջ: