Հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակաշրջանում չեն օգնել Հայաստանին, սուտ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։
Նա նշել է, որ արևմտյան երկրները առաջ են քաշել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման։ Նրա խոսքով, չճանաչված հանրապետության բնակիչների իրավունքները ոչ մի կերպ վերագրված կամ երաշխավորված չեն այն փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ի թելադրանքով։
«Բայց պաշտոնական Երևանն ասաց, որ այս ամենը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատճառով է։ Բոլոր նրանց, ովքեր դավանում և տարածում են այս գաղափարը, ես մեղադրում եմ ստելու մեջ. սա ճիշտ չէ, սա սուտ է։ Պաշտոնական Երեւանն այս որոշումը կայացրել է Արեւմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես ստախոսության մեջ մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր դավանում և տարածում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը Ղարաբաղի վերաբերյալ Երևանի կայացրած որոշումների համար», - ասել է Զախարովան։
Նա ասել է, որ Ռուսաստանը և նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս օգտագործել են բոլոր հնարավորությունները՝ քաղաքական և անձնական, կանխելու արյունահեղության զարգացումը և կանխելու լայնածավալ պատերազմ այս տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին փրկելու.
«Գլխավորն այն է, որ հիմա, երբ Երևանի իշխանությունները տնօրինում են այլ տարածքներ, գյուղեր և այլն, նրանք հիշեն և պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և ոչ մեկին չմեղադրեն սեփական սխալների համար»,- ասել է Զախարովան։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հնարավոր սրումն ուղղակիորեն կախված է նրանից, թե պաշտոնական Երևանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Բրիտանիային ապակառուցողական ազդեցություն ունենալ տարածաշրջանում և երկրում իրավիճակի վրա, նշել է նա։
«Գլխավորն այն է, որ այժմ այդ անշնորհակալ քաղաքացիները ճակատագրական սխալ չանեն՝ հասցնելով այդ սարսափելի ինտրիգը ոչ թե սեփական շահերի սպասարկման, այլ սեփական շահերի դեմ», - ասել է Զախարովան։