7.04.2025
Թուրքիայում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հանվել է վաճառքի
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը չի հանձնվելու, բայց հանձնելու է մեր սուվերենությունը. Զաքարյան

Նիկոլ Փաշինյանը չի հանձնվելու, բայց քայլ առ քայլ հանձնելու է մեր սուվերենությունը, անկախ պետականություն ունենալու և անվտանգ ապրելու մեր իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:


«Ռազմավարական որոշում ըստ Նիկոլի


Ես չեմ հանձնվելու, բայց փոխարենը հանձնելու եմ Արցախը և Հայաստանի ռազմավարական տարածքները:


Ես չեմ հանձնվելու, բայց քայլ առ քայլ հանձնելու եմ ձեր սուվերենությունը, անկախ պետականություն ունենալու և անվտանգ ապրելու ձեր իրավունքը:


Ես չեմ հանձնվելու, բայց հերթով հանձնելու եմ ձեր սերունդների զարգացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:


Ես չեմ հանձնվելու, բայց հանձնելու եմ ձեր պատմական հիշողությունը, հավաքական ներուժը, ձեր ինքնությունը, հոգևոր-մշակութային արժեքները, ազգային արժանապատվությունը...


Մի խոսքով` իմ չհանձնվելու դիմաց ձեր բոլորիդ հանձնելու եմ:


Հ.Գ.


Քանի որ Նիկոլն ամեն բան անում է իր իսկ հայտարարածին հակառակ, հավանաբար եկել է «հանձնվելու» ժամանակը: Սեփական թիմակիցների կասկածներն ու վախերը ցրելու համար` նա չի հանձնվելու: Միգուցե փախչելու է, բայց չի հանձնվելու»,- գրել է նա:

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի և Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը