27.11.2024
Խերմլու գյուղից թշնամին 1990-ականների սկզբին հրետակոծում էր հայկական գյուղերը. Ոսկանյան
prev Նախորդ նորություն

Թուրքիայում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հանվել է վաճառքի

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հանվել է վաճառքի: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։


Նշվում է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցին տեղաբնակ Հաթիջե Աքայ անունով մեկի սեփականությունն է դարձել, ով էլ, որոշելով վաճառել այն, դիմել է անշարժ գույքի գործակալություն:


Անշարժ գույքի գործակալն էլ թուրքական «DHA» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ եկեղեցին վաճառելու հարցում խոչընդոտներ չկան:


«Կա սեփականության վկայական և չկան խոչընդոտներ վաճառքի հարցում: Եկեղեցին 1-ին աստիճանի պահպանվող տարածք է և գտնվում է պաշտպանության ներքո: Այսօրվանից ի վեր այն հանել ենք վաճառքի և դրա դիմաց ուզում ենք 16 մլն լիրա (շուրջ 500,000 դոլար):


Նշենք, որ եկեղեցին գտնվում է Գյոյդյուն գյուղում և կառուցվել է 19-րդ դարում: Այն 2012-ին գրանցվել է որպես 1-ին խմբի պահպանություն պահանջող մշակութային անշարժ գույք:


Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ: