Փաշինյանը կգնա Սամվել Շահրամանյանին ձերբակալելու և Ադրբեջանին արտահանձնելու ճանապարհով
Մեծ է հավանականությունը, որ Հայաստանի գործող իշխանությունը կգնա Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ձերբակալելու և Ադրբեջանին արտահանձնելու ճանապարհով։ Այս մասին ասել է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Կառավարության վերջին նիստի հիմնական ուղերձն այն է, որ եթե արցախահայությունը համարձակվի քաղաքականապես ակտիվ լինել, դա սպառնալիք կդառնա ազգային անվտանգությանը։ Նման հայտարարությունների նպատակը Շահրամանյանին հետագայում ձերբակալելու և Ադրբեջան տեղափոխելու համար հիմք ստեղծելն է, քանի որ Սամվել Շահրամանյանը Արցախի միակ նախագահն է, որը շարունակում է մնալ ազատության մեջ»,- ասաց Ղազարյանը։
«Նա (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) Ռոբերտ Քոչարյանին ինքն է ձերբակալել դեռևս 2018թ.: Առաջինը, որ նա արեց, երբ եկավ իշխանության, Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումն էր, և Սահմանադրական դատարանը հետագայում ճանաչեց այն հոդվածը, որի հիման վրա Քոչարյանը կալանավորվեց, հակասող Հիմնական օրենքին։ Այսպես լուծվեց Քոչարյանի հարցը: Մյուս երեք նախագահները հիմա Բաքվի բանտում են, մնացել է Սամվել Շահրամանյանը»,- ասաց ընդդիմադիրը։
Գործչի խոսքով, Շահրամանյանը, քաղաքական էլիտայի ներկայացուցիչները և Արցախի քաղաքացիները պետք է հասկանան, որ խնդրի միակ լուծումը ոչ թե Փաշինյանի պահանջներին ենթարկվելն է, այլ համակարգված պայքարը։