Անդրեա Մորիկոնեն Երևանում կներկայացնի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը
«Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը:
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը:
Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե:
Իտալացի դիրիժոր, կոմպոզիտոր Անդրեա Մորիկոնեն, լինելով օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի որդին, ժառանգել է ստեղծագործելու տաղանդը, սակայն գտել է իր հատուկ ոճը, որը ներառում է դասական երաժշտության, ջազի և ժամանակակից հնչյունների տարրեր:
Անդրեա Մորիկոնեն ստեղծագործել է իտալական շատ այլ ֆիլմերի համար, այդ թվում՝ «The Good, the Bad and the Ugly», «Once Upon a Time in the West» և «The Mission»:
Անդրեա Մորիկոնեն համագործակցել է նաև իր հոր՝ Էնիո Մորիկոնեի հետ «Cinema Paradiso» ֆիլմի աշխատանքներում, որի համար նրանք արժանացել են BAFTA մրցանակի՝ լավագույն օրիգինալ ֆիլմի երաժշտության համար: