24.11.2024
Խնդրում եմ Ֆրանսիային ճնշում գործադրել Ալիևի վրա՝ ազատելու գերիներին. Շահրամանյան
prev Նախորդ նորություն

Ջերմ զրույց․ «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաները հյուրընկալվել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը

Արենիում, Սևանում ու Գանձակում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնների սաները ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հրավերով այցելեցին դեսպանատուն, որտեղ երեխաների համար անցկացվեց էքսկուրսիա, ինչպես նաև հետաքրքիր հանդիպում անձամբ դեսպանի հետ։


Դեսպանատան ներկայացուցիչները կենտրոնի սաներին ներկայացրին դիվանագիտական աշխատանքը, ինչպես նաև դեսպանատան և շենքի պատմությունը։ Այնուհետև «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի աշակերտները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին Ալեքսանդր Գրիբոեդովի դիմանկարը, շրջեցին հանդիսությունների սրահում՝ ծանոթանալով թանգարանային ֆոնդի ցուցանմուշներին։


Նրանք անձամբ ծանոթացան ու շփվեցին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ տալով նրան զանազան հարցեր։ Ջերմ ու ինֆորմատիվ հանդիպումը եզրափակվեց «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնների սաների երգով։


Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։









Լուսանկարները՝ Русский Дом в Ереване