4.10.2024
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագիր դժվար ճանապարհով. Բերբոք
prev Նախորդ նորություն

Տեսլականների տարբերությունների պատճառով. Էդմոն Մարուքյանը հրաժարական տվեց

Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում: Այս մասին հայտարարություն է տարածել Էդմոն Մարուքյանը:


"Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:


Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:


Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը":


 


 


 

Անլուծելի խնդիր գոյություն չունի. Ծառուկյանը՝ արցախցի երիտասարդներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում