7.04.2026
Դավիթ Բալայանը չընտրվեց
prev Նախորդ նորություն

Հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշում Նիկոլայ Ռիժկովի կատարած աշխատանքը. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ.


"Ցավով տեղեկացա ՀՀ ազգային հերոս, ականավոր պետական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան մասին: 

Անուրանալի է Նիկոլայ Իվանովիչի ավանդը 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնման գործում: Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ և երախտագիտությամբ է հիշում Նիկոլայ Ռիժկովի կատարած աշխատանքը, սերը և հարգանքը մեր ժողովրդի հանդեպ:

Ցավակցում եմ Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մտերիմներին":


 

Մեկնարկել է ՀՀ և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը