23.11.2024
Ադրբեջանի մեդիայում հիստերիա է, թե ինչպես են համարձակվել բռնել իրենց գլխատող մարդասպանին
prev Նախորդ նորություն

Արևմուտք-ՌԴ դիմակայության հետևանքով Ռուսաստանը դարձել է Վրաստանի 2-րդ առևտրային գործընկերը

ԵՄ անդամակցության թեկնածու Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ Բրյուսելում կայացած համատեղ մամուլի ասուլիսում բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին իր երկրի միանալու հնարավորությունը։ Այս մասին գրում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը՝ հարցադրում հնչեցնելով՝ ամբողջ հարցն այն է, որ տվյալ ուղղությամբ Վրաստանի նոր կառավարության դիրքորոշումը, որը նախկինի ուղիղ շարունակությունն է, ճիշտ է՞, թե սխալ։

"Ի դեպ, նաև Արևմուտք-Ռուսաստան դիմակայության հետևանքով առնվազն 2023թ. կտրվածքով Ռուսաստանը դարձել է Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերը` զիջելով միայն Թուրքիային...",- դիտարկում է անում Պետրոսյանը: