23.11.2024
Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են. Պեսկով
prev Նախորդ նորություն

Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ. հայտարարություն

"Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հանդես է եկել հայտարարությամբ.


"Հաշվի առնելով Ամերիա բանկի հնարավոր վաճառքի հետ կապված Ռուբեն Վարդանյանի մասով հերթական ավելորդ շահարկումները՝
հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը, որը հասանելի է բոլորին՝


• Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում Ամերիա Բանկի բաժնետեր։


• Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:


• Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։


• Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ․-ին։


• Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։


Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ":


VERELQ-ը տեղեկացրել էր, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի լիիրավ ինքնուրույն անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։