23.11.2024
Ի՞նչ գրքեր են կարդում ու խորհուրդ տալիս պատգամավորները
prev Նախորդ նորություն

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են. Պեսկով

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ: Դա գաղտնիք չէ»,- ասել է Պեսկովը: «Հետևաբար, սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է: Համաձայն չենք նրանց հետ այս հարցում, և մենք համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։


Գերմանիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հերթական անգամ հայտարարել էր, որ Երևանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ։ Հայաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը (1991թ.) վերաբերում է բոլորին, ոչ միայն Հայաստանին, քանի որ այն ստորագրվել է Խորհրդային Միության նախկին հանրապետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից՝ ճանաչելով միմյանց սահմանները։