Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՔԿ Վեդիի քննչական բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ:
Դավիթ Սամվելի Բաղդասարյանի կենսագրությունը
Ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 14-ին, Ուկրաինայի Հանրապետությունում:
2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2013-2015թթ. – ծառայել է ՈՒՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2016-2018թթ. աշխատել է «Դավմակ» ՍՊԸ-ում որպես իրավաբան
2019-2020թթ.- Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ
2020-2021թթ.-Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ
2021-2022թթ.- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ
2022-2024թթ.-Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: