24.11.2024
Իշխանությունը չի կարող պաշտպանություն և սատարում ունենալ արտաքին դերակատարներից
prev Նախորդ նորություն

Հայաստանում ներիշխանական գզվռտոցը հասել է գագաթնակետին

Ի՞նչ կլիներ ժողովրդավարական երկրում, եթե բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամը մեղադրվեր կոռուպցիայի մեջ: Իհարկե, այդ պաշտոնյան հրաժարական կտար: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրնյանցը:

"Բայց Հայաստանը ավտորիտար ու կոռումպացված երկիր է՝ չնայած իշխանության վարդագույն հավաստիացումներին:
Այնպես, որ սովորական ներիշխանական գզվռտոց է. Ալեն Սիմոնյանը հրաժարական չի տա, նրա եղբոր կինն էլ շուտով ազատ կարձակվի(վատագույն սցենարի դեպքում՝ Սիմոնյանը կուրանա եղբորն ու ընտանիքին):

Մեզ մնում է արձանագրել, որ Հայաստանում ներիշխանական գզվռտոցը հասել է գագաթնակետին", - գրել է Սուրենյանցը:


VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ ուշ երեկոյան լրատվամիջոցները հայտնեցին, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գեւորգյանը:


Hraparak-ին հաջողվեց պարզել, թե ինչում են մեղադրում նրան: Նա երկար տարիներ աշխատել է այթի ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:


Իրականում, մեզ հայտնի դարձավ, որ 2 մանկահասակ երեխա ունեցող կնոջը փորձում են կալանավորել, որ ցուցմունք կորզեն այսօր ձերբակալված մյուս կանանց դեմ` էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության վարչության պետի:


Ի դեպ, Անի Գևորգյանը մեկ տարի առաջ դուրս է եկել «Սիներջիից»: