24.11.2024
Արշակ Կարապետյանի շարժումը կուսակցություն կդառնա՞. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Իշխանությունը չի կարող պաշտպանություն և սատարում ունենալ արտաքին դերակատարներից

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ մինչ իշխանությունը շարունակում է կեղծ խաղաղասիրական դրոշակով խոսել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու և հանուն դրա` շարունակում զիջողական քաղաքականությունը, Թուրքիայի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը Բաքվում սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:


"Թեև վերջինս արդեն նախարար չէ, սակայն Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է` ոչ պատահական դեմք:


Հայաստանի իշխանության` երկրի վերջին խորհրդանիշները զոհաբերելուն և հայկական պահանջատիրությունը զիջելուն ի պատասխան, Անկարայից ՀՀ-ին հորդորում են` «խելքը գլուխը հավաքել»` հիշեցնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են 2 պետություն ու մեկ բանակ սկզբունքով:


Հավաքական առումով հայ ժողովրդին զոհաբերող իշխանությունը չի կարող պաշտպանություն և սատարում ունենալ նաև արտաքին դերակատարներից` սրանց նմանների նկատմամբ հարգանքը բացառվում է` առավելագույնը կօգտագործեն ու դեն կշպրտեն",- գրել է Աբրահամյանը: