24.11.2024
Քննարկվել է Վիճակագրական կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
prev Նախորդ նորություն

Փափազյանը և Աբրահամյանը կհանվեն Հայաստանում անցանկալի անձ համարվողների ցանկից

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից կհանվեն։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։


«Այսօր Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից։


Հաշվի առնելով հարցի հանրային լայն հնչեղությունը եւ համակարգային բնույթը, այլ մանրամասներ ներկայացնելու համար ս.թ. հունվարի 25-ին, ժամը 12:00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության 30) հրավիրվում է մամուլի ասուլիս՝ գործով ներգրավված փաստաբաններ Սիրանույշ Սահակյանի, Ռուբեն Մելիքյանի եւ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ», - գրել է Վարդանյանը: