26.11.2024
ՀՀ ու Արգենտինայի նախագահները մտքեր են փոխանակել հարաբերությունների հետագա զարգացման շուրջ
prev Նախորդ նորություն

Գուտերեշը հույս ունի, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ լուծում կստանան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի հետ:


Նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի սկզբունքային մոտեցումների վերաբերյալ:


ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար:


Երկուստեք շեշտվել է մեր տարածաշրջանում վերջնական խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման հրամայականը: