9.06.2025
Վրաստանում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդի օգնականի հաստիք կստեղծվի
prev Նախորդ նորություն

ՀՀ ու Արգենտինայի նախագահները մտքեր են փոխանակել հարաբերությունների հետագա զարգացման շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ:


Հանրապետության նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ:


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արգետինայի նախագահի կողմից նախաձեռնած և իրականացվող տնտեսական բարեփոխումներին:


Կարևորվել են հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը:


 

Գուտերեշը հույս ունի, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ լուծում կստանան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Վերականգնվել է հայկական բեռների տարանցումը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան