19.04.2025
Վահան Քերոբյանը գերմանացի գործարարներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են փոխգործակցության զարգացումը

Հունվարի 18-ին պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:

Հայաստանի ԱԳ նախարարը և Խորվաթիայի վարչապետը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգն առավել հարստացնելու, երկկողմ քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական կապերի զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: Կարևորվել է փոխգործակցության զարգացումը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման համատեքստում՝ ընդգծելով այս ուղղությամբ առկա դինամիկան։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը Խորվաթիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում խնդիրների լուծման նպատակով ուժի կիրառման մոտեցման զսպման, Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանության ու տարածքային նկրտումների բացառման անհրաժեշությունը։


 

Վրաստանում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդի օգնականի հաստիք կստեղծվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար