19.04.2025
Երևանում կներկայացվի «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» ցուցահանդեսը
prev Նախորդ նորություն

Վահան Քերոբյանը գերմանացի գործարարներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովում (Ost-Ausschuss) հանդիպում է ունեցել հայ և գերմանական գործարար շրջանակների հետ։


Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, երկրում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ընկերություններին տրամադրվող աջակցության գործիքակազմը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։

Ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացմամբ նախատեսվող հնարավորությունները։

Նախարար Վահան Քերոբյանը պատասխանել է գերմանացի գործարարների կողմից բարձրացված հարցերին։

Արարատ Միրզոյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են փոխգործակցության զարգացումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար