19.04.2025
Թուրքերի ուզածն էլ դա է, որ հայը հիասթափվի ու լքի իր հայրենիքը․ Շարմազանով
prev Նախորդ նորություն

Ոչ ոք իր տաք տեղից հասարակությանը մեղադրելու իրավունք չունի. Վահե Հովհաննիսյան

Լրջանալ է պետք, փոխվել է պետք։ Պետք է փոխել պայքարի ողջ տրամաբանությունը։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:


"Նայենք սովորական քաղաքացու աչքերով. Ալիևն ասում է «Ջերմուկը մերն է, միջանցքը վերցնելու եմ», իսկ ՀՀ Ազգային Ժողովում իշխանությունը և ընդդիմության մի հատվածը համատեղ-հանգիստ քննարկում են «Ժողովրդական արտիստի» մասին հարցը։ Ի դեպ, նույն վիճակն էր մեկ տարի առաջ՝ Արցախ հանձնելու շեմին։


Հետևությունը հստակ է. ոչ ոք իր տաք տեղից հասարակությանը մեղադրելու իրավունք չունի։ Այսօրվա պատկերը մարդկանց հրամցնելուց հետո ո՞վ ինչ բարոյական իրավունք ունի հասարակությանը մեղադրելու։


Ինչ վերաբերում է ժողովրդական կոչումներին, ապա առանձնապես նեղություն մի քաշեք. մի փուլ էլ այսպես շարունակվելու դեպքում լինելու է միասնական «Xalq artisti» կոչումը, ու էլի վստահաբար վերցնողներ-նշողներ լինելու են։


Լրջանալ է պետք, փոխվել է պետք։ Պետք է փոխել պայքարի ողջ տրամաբանությունը",- գրել է նա։


 


 


 

Բաքվում ապօրինաբար պահվող Վարդանյանը այդպես էլ հանգիստ չի տալիս Իլհամ Ալիևին. կարծիք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար