Պատկերացնում եմ՝ ինչ արհամարհանքով և զզվանքով են նայել գարշապետին ԱՊՀ երկրների ղեկավարները
Քաղաքագետ Ավետիք Իշխանյանն անդրադարձել է ՌԴ-ում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի շփումներին.
"Գարշապետը Սանկտ-Պետերբուրգում, անձամբ մոտեցավ Արցախի ցեղասպանության հեղինակ, իր բարեկիրթ ընկերոջը և ջերմորեն տեղի ունեցավ ձեռքսեղմումը։ Եվ այսքանից հետո, ի՞նչ պահանջել , այսպես կոչված միջազգային հանրությունից, երբ զոհը մոտենում և դահիճի հետ ձեռք է սեղմում։ Կարծես ոչինչ չի եղել, չի եղել արցախցիների տեղահանում, Ստեփանակերտի մոտակայքում պայթեցում, ավելի քան 200զոհերով, գերի-պատանդներ։
Գարշաապետը մի կողմից Ստրասբուրգում հայտարարում է, թե ինչպես Ռուսատանը դավաճանեց, մյուս կողմից թռնում է Սանկտ-Պետերբուրգ և քծնում Պուտինին։ Պատկերացնում եմ, թե ինչպիսի արհամարհանքով և զզվանքով են նայել գարշապետին ԱՊՀ երկրների ղեկավարները։ Այդ արհամարհանքն ու զզվանքը վերաբերում է ոչ միայն գարշապետին անձամբ, այլև ողջ Հայաստանին և հայ ժողովրդին, որ արդեն երեք տարուց ավելի հանդուրժում է նման ողորմելի բռնապետիկին։ Ի՞նչ ասեմ՝ մեզ հասնում է․․․",- գրել է Իշխանյանը: