25.04.2024
Մովսես Հակոբյան. Ադրբեջանական նոր ագրեսիայի հետևանքները Բաքվի համար կլինեն շատ ծանր
prev Նախորդ նորություն

Համաձայնագիր ԱՄՆ-ի հետ. Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային փոփոխություններին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ստորագրված Առևտրի և ներդրումների մասին միջանկյալ համաձայնագիրը հետապնդում է ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական նպատակներ: ԱՄՆ-ը այդ քայլով ակտիվացնում է ամերիկյան կորպորացիաների գործունեությունը Հայաստանում և ուժեղացնում է տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման իրավական հիմքերը:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը ձեռնտու է նաև Հայաստանին, քանի որ չնայած Երևանի ընտրած եվրասիական ուղենիշին, բալանսի քաղաքականությունը և գերտերությունների հակասությունների վրա իրականացվող խաղը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Այդպիսի կարծիք են հայտնել քաղաքական գործիչները և փորձագետները EADaily հետ զրույցում:

Փաստաթուղթը դեռևս չի հրապարակվել, սակայն ըստ պաշտոնական աղբյուրների, այն պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի ներդրումների համար և ավելացնի ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև: Նախորդ տարի Հայաստանի ու ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունը կազմել է 220,9 միլիոն դոլար, Հայաստանում ներդրումների առումով ԱՄՆ-ը զբաղեցնում է միայն հինգերորդ տեղը: Այդ առումով միանձնյա առաջատարը Ռուսաստանն է, ում ներդրումները Հայաստանում ընդհանուր առմամբ հասնում են երեք միլիարդ դոլարի:

Ինչպես նշել է ընդդիմադիր "Ժառանգություն" խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, Վաշինգտոնը հետաքրքված է Հայաստանում ամերիկյան ընկերությունների ակտիվացմամբ: Երկար տարիներ հասարակական հատվածում աշխատած Պողոսյանը նշել է, որ հայ-ամերիկյան համաձայնագիրը ենթադրում է ԱՄՆ-ի կողմից մեծ ուշադրություն Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի նկատմամբ:

«Այստեղ մեծ դեր է հատկացվելու Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացային՝(OPIC): Մենք հիշում ենք, որ այդ կազմակերպությունը ժամանակին մեծ դեր է խաղացել «Marriott» ցանցին Հայաստանի անդամակցության աշխատանքներում», - նշել է Պողոսյանը:

Այս պահի դրությամբ Հայաստանում գործում է ամերիկյան կապիտալով 400 ընկերություն: Այս տարի էներգետիկ ոլորտում մոտ 250 միլիոն ներդրումային ծրագիր է պատրաստվում իրականացնել ամերիկյան Contour Global ընկերությունը:

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-կան Վարդան Այվազյանը իր հերթին, խորհուրդ է տալիս դիտարկել ստորագրված համաձայնագիրը տարածաշրջանում նշմարվող աշխարհաքաղաքական իրավիճակի տեսանկյունից և ԱՄՆ-ի ուրվագծվող տարածաշրջանային շահերի լույսի ներքո:

«Տարածաշրջանում ցանկանում է ակտիվանալ Թուրքիան, ընթանում է Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերացման գործընթացը, ակտիվորեն իր ուղենիշն է առաջ տանում մեր դաշնակից Ռուսաստանը, ինչը միայն բարձրացնում է Հայաստանի տարածաշրջանային նշանակությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար: Այդ առումով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև մեր երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացումը խոսում է Հայաստանի և մեր տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի մեծ հետաքրքրության մասին, ինչը բնական է առկա իրողությունների պարագայում», - նշել է Այվազյանը:

Համաձայնագրի քաղաքական ենթատեքստի վրա է շեշտը դնում նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ մինչև ԱՄՆ-ի հետ պայմանագրի ստորագրումը Հայաստանի նախագահը Պեկինում էր, հանդիպել է Չինաստանի ղեկավարի հետ և մի շարք կարևոր համաձայնագրեր է ստորագրել չինացիների հետ:

«ԱՄՆ-ը հետ ստորագրված համաձայնագիրը պետք է դիտարկել քաղաքական ենթատեքստում: Դա շատ կարևոր փաստաթուղթ է, այն մինչև վերջ չեն հասկանում և պատկերացնում Հայաստանում: Այն իր մեջ ներառում է ինչպես քաղաքականություն, այնպես էլ անվտանգություն և ռազմական համագործակցություն», - նշել է Սարգսյանը հավելելով, որ ստորագրված փաստաթուղթը պետք է դիտարկել ԵԱՏՄ-ի կառուցման և Հայաստանի բալանսի քաղաքականության շրջանակների ընդլայնման դիտանկյունից:
Փորձագետներ. Ռուսաստանը և Թուրքիան տնտեսական հարցերը չեն դնում քաղաքական զոհասեղանին
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online