26.11.2024
Հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարի ՀՀ փորձը ներկայացվել է Փարիզի համաժողովում
prev Նախորդ նորություն

Հայաստանից 20 ոստիկան կվերապատրաստվի Իտալիայում

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ – ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանդիպել է Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ։


ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ կողմերը կարևորել են 2010 թվականի ստորագրված Հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացվող համագործակցությունը։ Պետական ոստիկանության ղեկավարը կարևորել է ՆԳՆ ընթացող բարեփոխումները և պատրաստակամություն է հայտնել աջակցելու իրականացվող գործընթացներին։


Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետությունում վերապատրաստել 20 ոստիկանների, որոնք կզարգացնեն իրենց կարողությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության իրականացման ոլորտում։