9.10.2024
Լարսը փակ է
prev Նախորդ նորություն

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Ազգային Ժողովի նիստն այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. պատգամավորները հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:


1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: 35 տարի առաջ, ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։


Պաշտոնապես երկրաշարժի զոհերի թիվը 25  հազար է, հազարավոր մարդիկ դարձան համշամնադմներ, հազարավոր ընտանիքներ մնացին փողոցում՝ անտուն, անտեղ,  և մինչ օրս պետությունը նրանցից շատերի խնդիրները չի հոգացել:


 

Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր
Հաջորդ նորություն next