20.04.2025
Երբ Արցախից տեղահանված բուժաշխատողները ձեռք կբերեն ՇՄԶ հավաստագիր
prev Նախորդ նորություն

Այս իրողություններն ու խաղի կանոնները պետք է ջարդել և երկիրը դնել օրինական ռելսերի վրա

Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց: Սա այն դեպքերից է, երբ նման որոշումը կանխատեսելի էր ոչ միայն իշխանության` իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ դրսևորած վարքից, այլ որ դատարանի այսօրվա նիստի առաջին իսկ պահից ակնհայտ էր, որ դատարանին առանձնապես չի հուզում Նարեկի փաստաբանների հիմնավոր փաստարկները: Այս մասին դատական նիստից հետո գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Կալանքի որոշումից առաջ նույնիսկ դադար էլ չվերցրեց` ձևական ցույց տալու, թե գնում է ինչ-որ բան քննարկելու կամ ուսումնասիրելու:

Այսպես ասած, ստքի վրա, կարդաց քաղաքական որոշումը և գնաց:

Ինչ արած, սա է այսօրվա իրողություններն ու խաղի կանոնները, որը պետք է ջարդել և երկիրը դնել օրինական ռելսերի վրա",- գրել է Աբրահամյանը:


 

Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար