Ուկրաինան չի ընդունել Ֆրանսիայի կողմից Հայաստան ուղարկված «Բաստիոն»-ները. Ouest France
Ֆրանսիայի կողմից Հայաստան ուղարկված Bastion զրահամեքենաների գնումն ավելի վաղ մերժել է Ուկրաինան թույլ պաշտպանության պատճառով, հայտնում է Ouest France-ը։
Հայաստանը սկսլել է ռազմական աջակցություն ստանալ Ֆրանսիայից։ Վրաստանի տարածքով արդեն հանրապետություն է առաքվում հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։ Միևնույն ժամանակ, Tribune-ը 2022 թվականին հայտնել է, որ Ֆրանսիան նախատեսում է Ուկրաինա ուղարկել մոտ 20 Bastion զրահափոխադրիչ։
Ըստ հրապարակման՝ Բաստիոնը Հայաստան է գնացել Ուկրաինայի փոխարեն։
«Այդ մեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար, սակայն Կիևը համարել է, որ դրանք վատ պաշտպանված են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից», - ասվում է Ouest France-ի հրապարակման մեջ:
Այն, որ 20 Bastion զրահամեքենա էր ուղարկվելու Կիև, հայտնի էր դարձել 2022 թվականի աշնանը, ասված է հրապարակման մեջ։
Bastion-ը ֆրանսիական բազմաֆունկցիոնալ զրահամեքենա է, որը դասակարգվում է նաև որպես զրահափոխադրիչ։ Կառուցված է VLRA զրահապատ մեքենայի շասսիի վրա: Սարքավորումն առաջին անգամ ներկայացվել է 2010 թվականին Մեծ Բրիտանիայում սպառազինության ցուցահանդեսում:
Զրահամեքենան ստեղծվել է հիմնականում Աֆրիկայում գործող ֆրանսիական հատուկ ջոկատայինների համար և համապատասխանում է Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի զինված ուժերի բոլոր պահանջներին։