2.08.2025
Կանադայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
prev Նախորդ նորություն

Հաջորդ անգամ թող երկու անգամ մտածեն. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի մասին

Հաջորդ անգամ թող երկու անգամ մտածեն. ահա այսպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց լրագրողների հարցին՝ երեկ ԱԳՆ ՌԴ դեսպանին կանչելու և նրան նոտա հանձնելու վերաբերյալ:

Նա, նախ, նշեց, որ հարցը ճիշտ է տալ ռուսական կողմին, քանի որ հայկական կողմը մշտապես իրեն պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել.


"Հայկական կողմը երբևէ իրեն ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի պահել",- ասաց Սիմոնյանը։


Հիշեցմանը, որ հենց ինքն էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային քարտուղարուհի անվանել, Հայաստանի խորհրդարանի խոսնակը արձագանքեց՝ այդտեղ որևէ վիրավորական բան չկա, իր խոսքը հաջորդել է Զախարովայի կոնկրետ հայտարարությանը։


Մինչդեռ ռուսական կողմն ինչ-որ բաներ է անում, որոնք մեր հասարակության մեջ հակառակ արդյունքն են տալիս.


«Չգիտեմ՝ ովքեր են իրենց խորհրդատուները, բայց իրենց այդ ծրագիրը հակառակ արդյունքն ունեցավ (նկատի ունի ОРТ-ով հեռարձակված աղմկահարույց հաղորդումը - խմբ.)։ Այնպես որ, հաջորդ անգամ թող երկու անգամ մտածեն»,- հավելեց Սիմոնյանը:


Անդրադառնալով հարցին, թե ինչու է բյուսելյան հանդիպումը չեղարկվել, Ալեն Սիմոնյանը նշեց՝ "մեր դիվանագիտական լավ աշխատանքի շնորհիվ Ալիևի մոտ արևմտյան հարթակներում կոմֆորտի բացակայություն կա"։


 


 


 

Առողջապահության ոլորտում նոր օրենք կգործի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան