27.11.2024
Լիտվայի վարչապետն այցելել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան
prev Նախորդ նորություն

Կազմակերպիչները նույնն են. ՀՅԴ-ական պատգամավորը՝ Արցախի ներկայացուցչության դեպքերի մասին

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.


"Արցախի նախագահը բնականաբար պետք է խոսի, պետք է շատ հարցերի պատասխանի:

Բայց ամեն ինչ կորցրած արցախցիներին բորբոքել, այս իրավիճակում Արցախի ներկայացուցչության շենք ուղորդել ու այն լրիվ անպաշտպան թողնելը թշնամական հերթական քայլն է Արցախի հայերի ու ամբողջ հայության նկատմամբ:

Կազմակերպիչները նույն մարդիկ են",- գրել է Վարդանյանը:


Հիշեցնենք, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ այսօր առավոտվանից լարված իրավիճակ է, նախագահ Սամվել Շահրամանյանը ելույթ ունեցավ արցախցիների առջև, դրանից հետո մի խումբ արցախցիների հետ փակ քննարկում անցկացրեց, ապա իրավիճակը շենքի դիմաց կտրուկ սրվեց: Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ: