7.10.2024
Սյունիքում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ութ երեխա է ծնվել. մարզպետ
prev Նախորդ նորություն

Բացահայտվել է թմրամիջոցների արտադրման և աճեցման լաբորատորիա. 5 անձ ձերբակալվել է

Բացահայտվել է խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, լաբորատոր պայմաններում առերևույթ թմրամիջոցներ պատրաստելու դեպք:


Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության բժշկական թմրադեղերի անօրինական շրջանառության և տարածման դեմ պայքարի բաժնից հաղորդում է ստացվել խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի հասնող, տարբեր տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պատրաստելու, պահելու և իրացնելու վայրերի վերաբերյալ:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:


Վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության կազմակերպման վայրերը, ինչպես նաև՝ խմբի անդամներից հինգի ինքնությունը, որոնցից երկուսը հանդիսանում են ՌԴ, երեքը՝ ՀՀ քաղաքացիներ:


Քննչական բաժնի քննիչների կողմից, օրենքով սահմանված կարգով, մի շարք հասցեներում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերի, ընդհանուր՝ 35 գրամ քաշով բյուրեղանման զանգվածներ, դեղնականաչավուն կանեփանման զանգված` 8 գրամ քաշով, խծուծներ, թվով 9 փաթեթներ` ընդհանուր 17 գրամ քաշով, պարզման ենթակա բնույթի զանգված` 4 գրամ քաշով, ապակե տարա` 51 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածներ, ապակյա կաթուցիչ, ապակյա գլանակ և ապակյա ծխամորճ` այրված և մոխրացած հետքերով, 30 պարկերի մեջ աճեցվող կանեփանման բույսեր, տարբեր տեսակի քիմիական զանգվածներ, ապակյա տարա` դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ` 0.93 գրամ քաշով, կանաչ գույնի իր` գորշ, վառված զանգվածի պարունակությամբ:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված անձինք հայտնաբերվել և, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են:


Քրեական վարույթով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբավորման այլ անձանց մասնակցությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:


 


 


 

Ի՞նչ է բռնագանձվելու ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց»-ի նախկին պետից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները