23.11.2024
ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության թիվ 1 սպառնալիքն է. Արեգնազ Մանուկյան

Արցախում տեղի ունեցածը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ուղղակի հետևանքն է. այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։


«2022 թվականի հոկտեմբերի 6-ին նա (Նիկոլ Փաշինյանը) պաշտոնապես հանձնեց Արցախը։ Պրահայի հայտարարությունը թույլ է տվել (Ադրբեջանի նախագահ) Ալիևին սկզբում իրականացնել Արցախի պաշարումը, ապա այնտեղ իրականացնել էթնիկ զտումներ։ Արցախի կորուստը դավաճանության հետևանք է և ոչ ավելին. Նիկոլ Փաշինյանը միտումնավոր և հետևողականորեն Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ նախապես ապամոնտաժելով մեր երկրի անվտանգության ողջ ճարտարապետությունը»,- ասաց պատգամավորը։


Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն անձնական անվտանգության ապահովման և իշխանության պահպանման միակ ճանապարհը տեսնում է Հայաստանին Թուրքիայի ազդեցության գոտի մտցնելով։ Այդ իսկ պատճառով, շարունակեց Մանուկյանը, որդեգրեց արտաքին քաղաքականության հակառուսական և հակաիրանական վեկտորը։ Նման քաղաքականություն վարելը ձեռնտու է բոլորին, բայց ոչ Հայաստանին, կարծում է ընդդիմադիրը։ Իշխանությունների հակառուսական գործողությունների վերջին օրինակներից մեկը Հռոմի ստատուտի այսօրվա վավերացումն է։


«Ինչ կշահի Հայաստանը դրանից, հայտնի չէ։ Սակայն սպառնալիքներն ու բացասական հետեւանքները պարզ են բոլորին։ Սակայն, չնայած սրան, Փաշինյանն ու իր թիմը գնում են այդ քայլին գիտակցաբար և միտումնավոր, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության թիվ 1 սպառնալիքն է»,- ընդգծեց պատգամավորը։