20.04.2025
Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել ԼՂ տուժած բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից տուժած բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում։ Այս մասին հայտարարել է Ժնևի ՄԱԿ-ի կենտրոնակայանի խոսնակ Ալեսանդրա Վելուչին։


Նա նշել է, որ ՄԱԿ-ը շատ ուշադիր հետևում է դեպի Հայաստան զանգվածային տեղաշարժին. «Մենք շատ մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձություններով: Պատրաստ ենք գնահատել հումանիտար կարիքները և օգնություն ցուցաբերել տուժածներին», - ասել է Վելուչին ճեպազրույցի ժամանակ։


Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Շաբիա Մանթուն բոլոր կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ստիպել խաղաղ բնակչությանը լքել իրենց տները, և ապահովել նրանց անվտանգությունը։


«ՄԱԿ-ի թիմերը տեղակայված են Հայաստանի հարավում և ուշադիր հետևում են իրավիճակին։ ՀՀ կառավարության խնդրանքով մենք արդեն իսկ տրամադրել ենք ոչ պարենային աջակցություն, այդ թվում՝ ծալովի մահճակալներ և ներքնակներ»,- տեղեկացրել է նա։

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի արցախցիների կարիքների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար