25.11.2024
Արցախում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն Այրվածքաբանության կենտրոնում է. ԱՆ
prev Նախորդ նորություն

Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր:


Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք առաջնորդանիստ ու խոշոր համայնքներ ունեցող եկեղեցիներ կտարվեն՝ մարդկանց օրհնություն, ուժ և զորություն փոխանցելու համար:


Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը կբերվի Մասյացոտնի թեմի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ, հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ կկատարվի հատուկ աղոթք: Այնուհետև Սրբի մասունքը կտարվի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցի:

Թեմի մյուս եկեղեցիներում ևս, հավարտ Սուրբ Պատարագի, կկատարվի աղոթք՝ հանուն Արցախի և արցախահայության: