25.11.2024
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել ԼՂ տուժած բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի արցախցիների կարիքների համար

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի արցախցիների հումանիտար կարիքների համար։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։


«Բարդ է լսել ու տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները: Շատերը կրակի տակ են լքել իրենց բնակավայրերը», - ասել է Փաուերը:


Նա անհրաժեշտություն է համարել այն վիրավոր քաղաքացիական անձանց տարհանումը, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղում և ունեն դրա կարիքը. "Անհրաժեշտ է, որ նրանց տարհանումը կազմակերպվի Ադրբեջանի իշխանությունների կողմից",- ասել է ամերիկացի պաշտոնյան։