25.11.2024
Կբարձրացվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանը կփոխհատուցի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար ծախսերը

Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար ծառայությունների գծով ծախսերի փոխհատուցմամբ պայմանավորված:


Ըստ հիմնավորման՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու հարցում համերաշխություն հայտնող միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելու, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելու, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված կարևորվում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում Հումանիտար կայանի հիմնումը։


Հումանիտար ճամբարը ծառայում է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է իրավապաշտպան կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը ներկայացնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ողջ իսկությունը, կազմակերպել վերջիններիս այցերը և դեպքերի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։

Վերոշարադրյալ խնդիրների կարգավորման հրատապությամբ պայմանավորված՝ Հումանիտար կենտրոնը ստեղծվել և ծառայությունները մատուցվում են սույն թվականի օգոստոսի 29-ից «ԱՍ ԹԻՄ» ՍՊ ընկերության կողմից: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15,911.7 հազ. դրամ ։