23.11.2024
Փաշինյանն ասել է, որ հրաժարական չի տալու․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Այս պահին էլ հրադադարը շատ հարաբերական է և ոչ մի երաշխիք չկա. Աբրահամյան

Միջազգային կառույցներն ու դրանց բարձրաստիճան պաշտոնյաները, աշխարհաքաղաքական հիմնական խաղացողները երեկվանից գոհունակությամբ արձանագրում են, թե իրավիճակն Արցախում կայունացել է, հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Սրանց բոլորի ցինիկությունը սահմաններ չի ճանաչում: Ադրբեջանը կանգնել է, որովհետև իր հիմնական հարվածները հասցրել է, կարևոր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատել, իսկ Արցախը դիմադրելու ռեսուրս գրեթե չուներ:

Ինչպե՞ս ունենար, եթե 9 ամիս շրջափակման մեջ գտնվելով ո´չ սնունդ էր մնացել, ո´չ վառելիք, ո´չ բժշկական պարագաներ ու ո´չ էլ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:

Մարդիկ կմ-երով վազում ու քայլում էին, որ առաջնագծի տարբեր հատվածներում ուժեղացնեին պաշտպանությունը:
Այս պատերազմում ևս, ցավոք, Արցախը հարյուրավոր զոհեր ու վիրավորներ է ունեցել ու որքան էլ այս ընթացքում մերոնք ծանր հարվածներ ու կորուստներ են հասցրել ադրբեջանցիներին, փաստն այն է, որ մղձավանջը շարունակում է ուղեկցել արցախցիներին:

Այս պահին էլ հրադադարը շատ հարաբերական է և որևէ մեկը երաշխիք չունի, որ ադրբեջանական ագրեսիան այլ դրսևորումներ չի ունենա:

Դե Նիկոլի համար կարևորն այն է, որ իր աջակցությունն ու սատարումը Էրդողանն ու Ալիևը գոհունակությամբ գնահատում են",- գրել է Աբրահամյանը: