19.04.2025
Նախագահականից հայտնել են, թե հայկական կողմը երբ կարող է տարածք հանձնել
prev Նախորդ նորություն

Կառավարությունը քննարկել է հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման խթանման, հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր:

Կառավարությունից տեղեկանում ենք, որ ըստ ոլորտների, վարչապետ Կարապետյանին են ներկայացվել ներդրումային փաթեթներ՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում, հատկապես, անդրադարձ է կատարվել տնտեսության այն ճյուղերին, որտեղ առկա է արտահանման ներուժ: Իրականացվող քայլերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, Կարեն Կարապետյանը հանձնարարել է առավել ուժեղացնել շփումները մասնավոր հատվածի հետ:
Մամուլի տեսություն. Ռուսաստանը եւ Լիբանանը հանում են իրենց կապիտալը Հայաստանից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար