21.04.2025
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխում
prev Նախորդ նորություն

Քի Վեստում քննարկվել է Ղարաբաղը Հայաստանին միավորելու հարցը․ Բագրատ Միկոյան

Ի՞նչ կարող եմ ասել, այդ մարդը, ինչպես միշտ, այս հերթական անգամն էլ ստում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում ի պատասխան պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Քի Վեստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում:


«Քի Վեստում չի քննարկվել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում, ճիշտ հակառակը՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի միավորումը Հայաստանի Հանրապետության հետ: Եվ հնարավոր է, հենց այդ պատճառով Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվել է այն ստորագրելուց», - նշել է նա:


 


 

Ադրբեջանը մերժել է պայմանավորվածությունը և թույլ չի տվել Բերձորով բեռներ ներմուծել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար