24.11.2024
Այսուհետ ՀՀ ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի մաքսազերծվելուց հետո
prev Նախորդ նորություն

Վարչապետը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-վրացական հարաբերությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը, վարչապետը նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու և առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:

Իր հերթին Գիորգի Սագանելիձեն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, և Վրաստանը կարևորում է մեր երկրի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը:

Վարչապետը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, մտքեր են փոխանակել էներգետիկայի, տրանսպորտի, փոխադրումների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի, ինչպես նաև հետագա անելիքների շուրջ: