20.04.2025
Արցախում կդադարեն գործել դպրոցներում տեղակայված հացի կտրոնների տրամադրման կետերը
prev Նախորդ նորություն

Հունվար-հուլիսին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն աճել է 1,8%-ով

2023 թվականի հունվար-հուլիսին Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսական արտադրանքը բոլոր կատեգորիաների գյուղացիական տնտեսություններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,8%-ով։


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ աճ է նկատվել Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանում։


Անասնաբուծական հիմնական մթերքների արտադրությունն աճել է՝ սպանդի համար անասուններ և թռչնամիս (կենդանի քաշով)՝ 2.4%-ով՝ 2022թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կաթը՝ 3.2%-ով, ձու՝ 1.6%-ով։


ԵԱՏՄ բոլոր երկրներում (առանց Հայաստանի տվյալների) գրանցվել է սպանդի համար անասունների և թռչնամսի (կենդանի քաշով) և կաթի արտադրության աճ։ Ձվի արտադրության առավելագույն աճ նկատվել է Ղրղզստանում, նվազումը՝ Բելառուսում։

Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար