26.11.2024
Կբարեփոխվի պետական նպաստների նշանակման ոլորտը
prev Նախորդ նորություն

Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա. «Ազատություն»

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում են «Ազատության» աղբյուրները։


Թե ինչ չափի ու ինչպիսի օգնության մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։


«Վաղը Կիևում մեկնարկելու է «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովը», որին, ըստ «Ազատության» աղբյուրների, նաև Հայաստանի վարչապետի տիկինն է մասնակցելու, ու նա էլ անձամբ օգնությունը պետք է փոխանցի»,- գրում է լրատվամիջոցը։


Գագաթաժողովի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում արդեն հրապարակվել են մասնակից առաջին տիկինների ու պարոնների մի մասի անունները, դրանց ցանկում Հայաստանի վարչապետի տիկնոջ անունը, սակայն, դեռ չկա։


Ըստ «Ազատության» աղբյուրի՝ դրա մասին Երևանը շուտով կհայտնի։


Արտաքին գործերի նախարարությունից ու Կառավարությունից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում այս տեղեկությունը։