26.11.2024
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել նոր դեսպաններ նշանակելու մասին
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը շարունակում է Ղարաբաղում անվտանգության երաշխավորի դեր խաղալ. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է կրել Ղարաբաղում անվտանգության երաշխավորի դերը և չի պատրաստվում դուրս բերել իր առաքելությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։


Ավելի վաղ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica թերթին, որտեղ, մասնավորապես, հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց առաքելությունը ԼՂ-ում, և իբր հենց Ռուսաստանն է դուրս գալիս տարածաշրջանից։


«Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման և հակամարտությունների կարգավորման գործում: Եվ մենք կշարունակենք կրել այդ դերը... Ռուսաստանը ոչ մի տեղից չի հեռանում և չի պատրաստվում հեռանալ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:


Նա նշել է, որ այս պարագայում շատ կարևոր է այս տարածաշրջանի բոլոր պետությունների հավատարմությունը երկու տարի առաջ կնքված եռակողմ համաձայնագրերին։


«Այդ պայմանագրերի դրույթներին հավատարմությունն է հաջողության գրավականը: Իհարկե, դրանից հետո տեղի ունեցան նոր իրադարձություններ, որոնք փոքր-ինչ փոխեցին իրավիճակը: Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ կերպ սահմանափակել իր գործունեությունը… Ռուսաստանը շարունակում է անվտանգության երաշխավորի դեր խաղալ»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։