Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը ականանետից. ՊՆ
Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
VERELQ-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս պահի դրությամբ պաշտոնապես հայտարարվել է հայկական կողմից երկու զոհի և մեկ վիրավորի մասին: Վերջին ժամերին Ադրբեջանը կրակ է վարել նաև Նորաբակի ուղղությամբ:
Ադրբեջանը կիրառում է ականանետներ, ԱԹՍ: