9.06.2025
Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ կենտրոնացման միջոցառումներ. ՊՆ
prev Նախորդ նորություն

ՀԱՍԱԿ-ը դադարեցնում է քարոզարշավը՝ սահմանին լարվածության պատճառով

"Հանուն սոցիալական արդարության" կուսակցությունը որոշում է կայացրել այս պահին ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակից ելնելով՝ դադարեցնել քարոզարշավը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:


"Ցավալի լուրեր են գալիս սահմանից` ունենք զոհված տղերք և վիրավորներ։ Ցավակցում ենք բոլոր մեր հերոս տղերքի հարազատներին և մեզ բոլորիս։ Աստված պահապան հայ ազգին և հայոց պետությանը",- գրել է Ղուկասյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր առավոտվանից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել Սոթքի ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք երկու զոհ և մեկ վիրավոր: Քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանը կրակ է բացել նաև Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ:


 

 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին