26.11.2024
Արտակ Բեգլարյանն ազատվել է ԼՂ պետնախարարի խորհրդականի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում նշված է.


«Ձերդ գերազանցություն,


Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիներին Անկախության օրվա առթիվ։


Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական և հարգալից հարաբերություններն ամուր հենք կհանդիսանան հայ-ղրղզական համագործակցության ընդլայնման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ընթացիկ տարվա աշնանը Բիշքեկում կայանալիք միջոցառումների շրջանակում:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։