26.11.2024
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԼՂ ՊԲ
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Ազատության հրապարակում սեպտեմբերի 2-ի կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը:


Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որի նախաձեռնությամբ է կայանալու հանրահավաքը, կոչ է արել Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, մասնակցել հանրահավաքին: