26.11.2024
Այս պահին բարձրագույն պաշտոն զբաղեցնելն Արցախում ծանր փորձություն է լինելու. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Արցախը նոր պետնախարար ունի

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այդ պաշտոնում նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ տալով նրան լայն լիազորություններ:


 «Սամվել Շահրամանյանը պետական նախարարի պաշտոնը ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ եւ պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ»,- ասված է Արայիկ Հարությունյանի ուղերձում:


 Արայիկ Հարությունյանն այսօր հայտնել է, որ վաղը ներկայացնելու է իր հրաժարականի դիմումը: