25.11.2024
Ֆրանսիայի համայնքները մարդասիրական ավտոշարասյուն կուղարկեն Արցախ
prev Նախորդ նորություն

Քննարկվել է կենդանական ծագում ունեցող արտադրանքի ՀՀ ներմուծման խնդիրները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 25-ին ընդունել է «Քարֆուր Արմենիա» ընկերության գործառնությունների եւ կոմերցիոն ղեկավար Ալի Աշքան Դարբանիին եւ արտահանման եւ ներմուծման գծով ղեկավար Գագիկ Ուռուտյանին։


Հանդիպմանը մասնակցել են նաեւ նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները:


Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։


Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ընկերության կողմից կենդանական ծագում ունեցող արտադրանքի ՀՀ ներմուծման խնդիրերին եւ դրանց լուծման հնարավորություններին։


Հանդիպման ավարտին նախարարը եւս մեկ անգամ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունն աջակցել ընկերությանն իր գործունեությունը մեր երկրում իրականացնելու հարցում: