26.11.2024
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
prev Նախորդ նորություն

Միացի՛ր. եթե չլինի Արցախը, ապա չի լինի Հայաստանը. «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ.


««Մայր Հայաստանն» Արցախի հետ է:

Մեր դաշինքի համակիրներին, արժանապատիվ ու Հայաստանի, Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում մասնակցել սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ժամը 18։00-ին հրավիրված հանրահավաքին․ բոլորս դեպի Ազատության հրապարակ:

Արցախը լքել և ուրացել է ՀՀ իշխանությունը, բայց ո՛չ հայ ժողովուրդը։

Միացի՛ր. եթե չլինի Արցախը, ապա չի լինի Հայաստանը, չի լինի Երևանը:

Միացի՛ր. ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախը մենակ չէ և հայ ժողովուրդը չի պատրաստվում զիջել իր անօտարելի իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ: